«Վարդանանք» պատմավեպը հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Այն գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։ Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում` հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը: