«Պատմություն Աղվանից աշխարհի» (գրբ.՝ Պատմութիւն Աղուանից աշխարհի), հայկական միջնադարյան պատմագրության հուշարձան: Աշխատությունը գրված է 7-10-րդ դարերում գրաբարով: Աշխատությունը կազմված է երեք գրքից և իրենից ներկայացնում է վաղ միջնադարյան Կովկասյան Աղվանք, Հայաստանի, Վրաստանի, Կովկասին հարակից ժողովուրդների, Բյուզանդիայի, Սասանյան Պարսկաստանի և Արաբական խալիֆայության հասարակական կարգի վերաբերյալ սկզբնաղբյուր: