«Երկիր Նաիրի» շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թթ.։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի»՝ ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը: Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։