Անտոն Չեխով
Անտոն Պավլովիչ Չեխով (հունվարի 17, 1860, Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 2, 1904, Բադենվայլեր, Գերմանական կայսրություն), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից: Նրա կարճ պատմվածքներն արժանացել են հեղինակների և քննադատների բարձր գնահատականի: