«Աշնան արև»-ը Հրանտ Մաթևոսյանի վիպակներից է։ Հրատարակվել է 1973 թվականին։ Վիպակի հիման վրա 1977 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է համանուն ֆիլմը։ Վիպակը պատմում է կյանքի աշնանը մոտեցող կնոջ՝ Աղունի մասին, ով պատրաստվում է գյուղից գնալ Երևան որդուն ամուսնացնելու։ Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հանրագումարի է բերում անցյալը, որը մեծ տառապանքների ու փոքր ուրախությունների մի շղթա է։