«Անվանակոչությունը» (ռուս.՝ Именины), Անտոն Չեխովի պատմվածքն է` գրված 1884 թվականին: Իրադարձությունները տեղի են ունենում երիտասարդ ամուսնական զույգի` Օլգա Միխայլովնայի և Պյոտր Դիմիտրիչի տանը: Օլգա Միխայլովնան գտնվում է հղիության յոթերորդ ամսում: Պյոտր Դիմիտրիչի անվանակոչությանը հրավիրված էին հյուրեր և տոնական եռուզեռը տհաճություն էր պատճառում Օլգա Միխայլովնային: «Նա ցանկանում էր հեռանալ տնից, նստել ստվերում և երկու ամիս հետո ծնվող մանկան մասին մտքերով տարված հանգստանալ»: