Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ սահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893թ.-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Ավետիք Իսահակյանը ստեղծագործել է արձակի գրեթե բոլոր ժանրերով. բանաստեղծի ստեղծագործական տեսադաշտում է գտնվել նաև հեքիաթը։