«Տերն ու ծառան» Հովհաննես Թումանյանի հեքիաթն է, որը պատմում է, թե ինչպես տերն անխղճորեն աշխատեցնում ու առանց վարձը տալու վռնդում է իր ծառային, իսկ վերջինիս եղբայրը ծառայության է անցնում նույն տիրոջ մոտ։ Իր հնարամտության շնորհիվ նա կարողանում է բարկացնել տիրոջն ու շահել գրազը: