Հրանտ Մաթևոսյան
Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 12, 1935, Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր - դեկտեմբերի 18, 2002, Երևան), հայ արձակագիր, կինոսցենարիստ։ Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են տարբեր լեզուներով։