«Ռանչպարների կանչը» վիպասք է, որը նվիրված է Հայոց ազատագրական պայքարի անձնազոհ մարտիկներին՝ հայդուկներին, ովքեր ամենասովորական, խաղաղասեր, իրենց արտ ու կալին, հողին ու ջրին գամված ռանչպարներ են և միայն դաժան հանգամանքների բերումով ստիպված են զենք վերցնել ու պաշտպանել իրենց խաղաղ կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը։ Վիպասքը բաժանված է երեք մասերի: Առաջին մասը ներառում է 57 նովել, երկրորդը՝ 23 նովել, իսկ երրորդը՝ 20 նովել: