«Դավիթ Բեկ» պատմական վեպը բաղկացած է երեք գրքից և վերջաբանից։ Դավիթ Բեկը 18-րդ դարի նշանավոր գործիչ է, հայ զորավար, Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ, ով ղեկավարել է ապստամբական, ազատագրական շարժումներն՝ ուղղված պարսկական և թուրքական ուժերի դեմ։