Վազգեն Սարգսյանի «Հացի փորձություն» ժողովածուն, որը պատմում է սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին, լույս է տեսել 1987 թվականին: Ժողովածուի մեջ է նաև «Հացի փորձություն» վիպակը, որում հեղինակն արժևորել է անհատի դերը, նրա պատասխանատվությունը հայրենիքի ճակատագրի նկատմամբ: