«Խմբապետ Շավարշը» պոեմում նկարագրվում են հայ ժողովրդի պատմության 1918 թվականի իրադարձությունները: Խոսվում է Շավարշի ու Դրոյի հակամարտություններից: Ժամանակը, որ ներկայացնում է Չարենցը, Դրոյի հեղինակության բարձրակետի ժամն է, երբ հրամանատարը կարող էր դառնալ նախարար՝ «Եվ ուզում է դառնա մինիստր»: Շավարշին մնում է արձանագրել դա՝ «Դե, Դրոն, թագավոր է: Ու թող լինի»: