«Թմկաբերդի առումը» էպիկական պոեմ է, ուր իշխում է մարդու գործի անմահության խորհուրդը։ Պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին, և նյութը վերցրել է ժողովրդական բանահյուսությունից։ Պոեմում Թումանյանը վառ է պահում մարդու կոչման, լավ ու բարի գործ կատարելու գաղափարը և դրան հակադրում չար և վատը։