«Թագավորն ու չարչին» (Ջուղայի գաղթից) բալլադ է՝ չափածո, պատմողական բնույթի ստեղծագործություն, որ գրվել է 1917 թվականին։ Բալլադները Թումանյանի ստեղծագործության առաջատար և առանցքային ժանրային ձևերից են: Գրական ողջ ճանապարհի ընթացքում բանաստեղծը եզակի հետաքրքրություն է ցուցաբերել ժողովրդական ավանդույթների նկատմամբ՝ ստեղծելով անզուգական բալլադներ, որոնք այդ ժանրի դասական նմուշներից են: