«Դաղձի ծաղիկ»-ը Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուներից է: Այն լույս է տեսել 1986 թվականին Երևանում։ Հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ: