«Աբու-Լալա Մահարի» ստեղծագործությունը գրվել է 1909-1910 թվականներին։ Պոեմը կազմված է տաղաչափության հատուկ օրենքներով՝ երկուական տողերով, յուրաքանչյուրը՝ քսանական վանկ: Պոեմի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի։ Պոեմը հիմնված է արաբ բանաստեղծ Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի կերպարի վրա։