Վազգեն Սարգսյան
Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, ՀԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ: Նա եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992 թթ. և այնուհետև 1995-1999 թթ.: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999թ. հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: