Մովսես Կաղանկատվացի
Մովսես Կաղանկատվացի, 7-րդ դարի հայ պատմիչ։ Ծնվել է Կաղանկատույք գյուղում։Համարվում է «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքի շարահարողը, որը կազմված է տարբեր դարերում գրված կարճ պատմություններից, նամակներից, իշխանների և սրբերի կենսագրություններից։ Մովսես Կաղանկատվացու աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան Հայաստանի, հատկապես «արևելից կողմանց»՝ Արցախի և Ուտիքի վաղ միջնադարյան պատմության մասին։